Դեռ որքան է փակ մնալու Վերին Լարսի անցակետը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ArmLur.am-ին տեղեկացնում է, որ հուլիսի 2-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ քարաթափման հետևանքով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը: Նախնական տվյալներով՝ անցակետը փակ կլինի մոտ մեկ շաբաթ: Փակ անցակետում կուտակված մեքենաները հնարավորության դեպքում կարող են ճանապարհը շարունակել լաստանավերով` Փոթիի և Բաթումիի նավահանգիստներից: Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով առկա է ջրածածկման վտանգ:
աղբյուրը՝ http://armlur.am/549998/