Վթարի է ենթարկվել Գյումրու «Յոթ վերք» եկեղեցու քահանան
Հուլիսի 1-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Գազ 31029 մակնիշի ավտոմեքենայով վթարի է ենթարկվել Շիրակի մարզի «Յոթ վերք» եկեղեցու քահանան՝ Հովհաննես Սարգսյանը։ Վթարի հետևանքով քահանա, երեցկինը և քահանայի քույրը տեղափոխվել են «Գյումրու» ԲԿ:
«Գյումրու» Բժշկական կենտրոնից Tert.am-ին հաստատեցին, որ իրենց մոտ տեղափոխվել են «Յոթ վերք» եկեղեցու քահանան, երեցկինը և քահանայի քույրը: Բժիշկ Լևոն Չերքիսզյանն ասաց, որ քահանայի վիճակը նորմալ է, վտանգավոր ոչինչ չկա: «Նա ստացել է գլխուղեղի ցնցում, ճակատին վերք է եղել, որը կարվել է, գիտակից է, ամեն ինչ էլ լավ է, փառք Աստծո»,- ասաց նա։
Բժիշկը նաև տեղեկացրեց, որ քահանայի քրոջ վիճակը ևս լավ է, և նրանք երկու-երեք օրից կարող են տուն գնալ: Նա նշեց, որ միայն երեցկինն է համեմատաբար վատ վիճակում և բացի գլխուղեղի ցնցումից ունի նաև դիմածնոտային խնդիր:
Աղբյուրը` tert.am