Վերին Լարսի անցակետը շարունակում է փակ մնալ. ծիրանը «ջրի գնի» է հասել. «Ժամանակ»

«Ժամանակ թերթը գրում է. «Հունիսի 23-ի, Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա, Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվեց, որի պատճառով փակվեց Ռուսաստան-Վրաստան սահմանային անցակետը:

Անվտանգության  նկատառումներից ելնելով՝ նշված ավտոճանապարհով մինչ օրս արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային  միջոցների երթևեկությունը:

Քարաթափման հետևանքով, նախնական տվյալներով, Վերին Լարսի անցակետը փակ կլինի դեռ մոտ մեկ շաբաթ էլ, քանի որ Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացել է ջրածածկման վտանգ:

Անցակետի փակ լինելն անդառնալի հետանքներ է առաջացրել գյուղատնտեսության համար: Մի քանի օր է գյուղատնտեսական ապրանքներով, հատկապես ծիրանի բերքով բեռնված մեքենաները կանգնած են ճանապարհին և դեռ հայտնի էլ չէ, թե երբ կբացվի ճանապարհը: Իսկ բացվելուց հետո էլ հայտնի չէ՝ բերքն այլևս պիտանի կլինի՞ ՌԴ հասցնելու համար, թե ոչ:

Լարսի անցակետի փակ լինելն արդեն իսկ իր անդրադարձն ունեցել է տեղական շուկայում: Գյուղատնտեսական շուկաներում վաճառվող ծիրանի գինը կտրուկ նվազել է»,-գրում է թերթը:

Աղբյուրը` http://shabat.am/article/62158/62158.html