«Հայկական ժամանակ». Օգոստոսին Մինսկի խումբը ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպում կնախաձեռնի
«Ամենայն հավանականությամբ օգոստոսի մեջ Մինսկի խումբը նորից Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կնախաձեռնի»,-երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Վերջինս նաև համոզվածություն է հայտնել, որ մինչ այդ հանդիպումն Ադրբեջանը կպահպանի հրադադարը:
«Համենայնդեպս, Սանկտ Պետերբուրգի հանդիպման կարևոր ձեռքբերումներց մեկն այն է, որ առայժմ հրադադար կլինի: Իհարկե, հավերժական հրադադարի մասին չէ խոսքը, այլ ժամանակավոր, մինչև որ Մինսկի խումբն իր աշխատանքները կհասցնի ավարտին»,-հավելել է նա:
Իսկ օգոստոսից հետո պատերազմի կրկնության հավանականություն կա՞, այս հարցին Բաղդասարյանը պատասխանել է. «Որևէ անգամ մենք չենք կարող բացառել Ադրբեջանի կողմից հարձակումը»,-գրում է թերթը:
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/06/30/hzh/2065866