«Ժողովուրդ». Գողթեցիներին համոզել են
«Ժողովուրդ»-ը ՀՀ Կոտայքի մարզի Գողթի գյուղապետ Արտավազդ Հակոբյանից տեղեկացավ, որ Գեղարդալճի ջուրն ինքնահոս ոռոգման համակարգով Կոտայքի մարզ տեղափոխելու ծրագիրը չի չեղարկվել: Հակառակը,՝ այդ ծրագրի իրականացումն ընթացքի մեջ է:
«Հենց հիմա սարից եմ իջնում, ջրագծի և ջրամբարի աշխատանքներն սկսվել են: Այս պահին նախագծի հեղինակները նախագծում փոփոխություններ են անում, ինչի արդյունքում ջրի քանակը կավելանա: Ապա՝ երկրորդ ջրամբարն էլ կկառոցեն: Էն ժողովուրդն էլ նորմալ ջուր կունենա, մենք էլ»,-ասաց գյուղապետը:
Հիշեցնենք, որ գողթեցիների պահանջը ծրագիրը չեղարկելն էր, որով նախատեսվում է Գեղարդալճի ջուրն ինքնահոս ոռոգման համակարգով տեղափոխել Կոտայքի մարզի Ձորաղբյուր, Ողջաբերդ, Գեղադիր, Ջրվեժ համայնքներ»,-գրում է թերթը:
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/06/29/zhoghovurd/2064440