Գործարար Լևոն Հայրապետյանի դատավճիռն օրինական է ճանաչվել
Մոսկվայի դատարանը օրինական է ճանաչել գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ կայացրած դատավճիռը, որով նա դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման 700 հազար դոլար շորթելու համար։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
«Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանի վճիռը Հայրապետյանի նկատմամբ թողնել առանց փոփոխության, պաշտպանության վճռաբեկ բողոքը՝ առանց բավարարման»,- ասվում է վճռի մեջ։
Աղբյուրը` http://www.1in.am/1952023.html