Բուխարեստում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
Բուխարեստում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Մրցագորգ դուրս եկած հայ ազատ ոճային ըմբիշներից 84 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը բրոնզե մեդալի համար պայքարում 4:1 հաշվով հաղթեց թուրք Սեմիհ Յազիչին և նվաճեց բրոնզե մեդալ: 55 կգ քաշային Մխիթար Գրիգորյանը բրոնզե մեդալի համար պայքարում 9:16 հաշվով զիջեց բուլղարացի Միկյայ Սալին: 66 կգ քաշային Աշոտ Վելիցյանը պարտվել էր մեկնարկային գոտեմարտում: Այսպիսով՝ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը հայրենիք է վերադառնում 2 բրոնզե մեդալով, որոնք նվաճել էին Տիգրան Մնացականյանը (74 կգ) և 84 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը: ՀԱՕԿ լրատվության բաժին