Հռոմի պապի «Առաջին քրիստոնեական երկիր այցը» լուսաբանելու են 83 լրագրողներ աշխարհի տարբեր երկրներից

Հռոմի պապի այցը Հայաստան լուսաբանելու համար Հայաստան են ժամանել 83 լրագրողներ աշխարհի ամենատարբեր լրատվամիջոցներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նրա տեղեկացմամբ` արարողությունների ժամանակ ելույթ ներից անմիջապես հետո լուսաբանող լրատվամիջոցները կունենան սղագրություններ չորս լեզուներով` ռուսերեն, անգլերեն, գերմաներեն ու ֆրանսերեն: Գյումրու և Էջմիածնի կրոնական արարողություններից հետո սպասվում են Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդիի ճեպազրույցները լրագրողների հետ:
Ինչ վերաբերում է Խոր Վիրապ պապի այցելության լուսաբանմանը, ապա այնտեղ աշխատելու են միայն անձնական լուսանկարիչները, իսկ Նախագահական նստավայրում լրագրողների մուտքը սահմանափակվելու է:
Բալայանը հայտնեց նաև, որ Պապը Գյումրուց Երևան գալու է ինքնաթիռով, հետևաբար, իրենք չեն կազմակերպել լրագրողների տեղափոխումը` հաշվի առնելով ժամանակի սահմանափակ լինելը:
Ֆրանցիսկոս պապի ինքնաթիռը Երևանի «Զվարթնոց» օդանավակայան կժամանի հունիսի 24-ին` ժամը 15:00-ին:Օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո Սրբազան Քահանայապետը կմեկնի ՄայրԱթոռ Ս. Էջմիածին. Մայր Տաճարում տեղի< /i> կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը: Նույն օրըերեկոյան Սրբազան Քահանայապետը Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում հանդիպում կունենաՆախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի< /i>ներկայացուցիչների հետ: Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կայանալիք Ֆրանցիսկոս Պապի ևՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպմամբ:

 

orer.am