Սանկտ Պետերբուրգում Ղարաբաղի հարցով դրական քայլեր են ձեռնարկվել. Ջեյմս Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը իր էջում մեկնաբանել է Պուտին-Սարգսյան-Ալիև հանդիպումը:
«Դրական քայլեր են ձեռնարկվել այսօրվա՝ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպմանը ԼՂ հարցով, ներառյալ՝ համատեղ հայտարարությունը: Մենք պետք է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատենք բանակցությունների հիման վրա»,- գրել է ամերիկացի համանախագահը:

 

Աղբյուրը` operativ.am