Ովքե՞ր են Ժիրայր Սէֆիլյանի հետ ձերբակալվածները

«Նոր Հայաստան» ընդդիմադիր ճակատի անդամ Սյուզան Սիմոնյանը Facebook-ի իր էջում հրապարակել է Ժիրայր Սէֆիլյանի հետ ձերբակալված անձանց անունները` Վարուժան Ավետիսյան, Արմեն Միքայելյան, Վիտո Դավթյան, Արմեն Լուսինյան, Էդուարդ Գրիգորյան, Երեմ Խոնդկարյան: Հիշեցնենք, որ ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու կասկածանքով 2016թ. հունիսի 20-ին ձերբակալվել է Ժիրայր Սէֆիլյանը: Ութ անձի առաջադրվել է մեղադրանք, նրանցից վեցը կալանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Քննչական կոմիտեից, սակայն, ArmLur.am-ին հայտնեցին, որ գործով այլ ձերբակալվածներ չկան:

Աղբյուրը՝ http://armlur.am/544342/