Օֆելյա Համբարձումյանի հոգեհանգստին ներկա երեխաները պետք է երգեին, ինչը Մշակույթի նախարարությունը կանխել է

Մշակույթի նախարարությունից պնդում են, որ երեկ երկրորդ, երրորդ դասարանի երեխաների ներկայությունը Օֆելյա Համբարձումյանի հոգեհանգստին ո՛չ նախարարության, ո՛չ էլ Թաղման կառավարական հանձնաժողովի որոշումն է եղել:

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սերոբյանը նշեց, որ դա ինչ-ոչ գուսանական դպրոցի տնօրենի որոշում է եղել, ով հավանաբար այդկերպ է ցանկացել իր հարգանքի տուրքը մատուցել և երեխաներ է բերել:

Ալլա Սերոբյանը նշեց, որ այդ աշուղական դպրոցի տնօրենը նույնիսկ նախատեսել էր, որ պետք է երեխաները երգեին, բայց նախարարությունը հասցրել է տեղում կանխել և թույլ չտալ:

ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը նույնիսկ տեղյակ չէր՝ ինչի մասին է խոսքը:

«Չգիտեմ` ինչի են տարել այդ երեխաներին, ով է տարել: Ի՞նչ շնորհք, ես Ձեզանից եմ լսում և ասում եմ նման խնդրին ոչ, և չգիտեմ ով է դա արել: Որպես մանկավարժ, գտնում եմ, որ սխալ է կատարվել, չգիտեմ՝ ինչո՞ւ են երկրորդ, երրորդ դասարանի երեխաներին տարել, դա միջոցառում չէ, դա մեծերի գործ է, դա երեխաներին չվերաբերող խնդիր է, նման բան չեն անում»,-ասաց նա:

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/06/17/ofelyuafuneral/2052755