ՄԻՊ-ն ուսումնասիրում է ԶՈւ փոխգնդապետի վարորդական վկայականի հայտնաբերման հարցը
Երեկ հրապարակումներ եղան այն մասին, որ Բաքվի Սաբունչիի շրջանում բնակիչ Իլկին Ալիմ օղլու Մամեդովը հայտնաբերել էր վարորդական իրավունք, որը պատկանել է ՀՀ ԶՈւ փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանին: Վերջինս, հիշեցնենք, սպանվել է ապրիլի 2-ին՝ քառօրյա պատերազմի առաջին օրը: ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ հաստատել էր կատարվածը: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը մեր թղթակցին հայտնեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ծանոթ է հրապարակմանը. «ՄԻՊ համապատասխան մասնագետներն ուսումնասիրում են մամուլում հրապարակված տեղեկությունները, իսկ հետագա հնարավոր քայլերի մասին կտրամադրենք լրացուցիչ մեկնաբանություն»: Գրեթե նույն պատասխանը ստացանք նաև ԼՂՀ ՄԻՊ Ռուբեն Մելիքյանից, նա ևս հայտնեց, որ գործn ուսումնասիրության փուլում է, և հարկ եղած դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Աղբյուրը՝ http://armlur.am/542175/