Նամակները հրապարակվում են ըստ անհրաժեշտության. Նախագահի խոսնակի պատասխանը Սամվել Բաբայանին
ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանն անդրադարձել է ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի կողմից Սերժ Սարգսյանին հղված նամակին, որն ուղարկվել էր նրա վերադարձից առաջ:
«Ժողովուրդ» օրաթերթը Նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանից հետաքրքրվել է՝ արդյոք Սամվել Բաբայանին նախագահական նստավայրից պատասխան տրվե՞լ է և եթե տրվել է, ապա ի՞նչ բովանդակություն ունի այն:
«Հայաստանի Հանրապետության Նախագահին գրագրության հետ կապված խնդիրները կանոնակարգվում են ՀՀ Նախագահի աշխատակազմի գործավարության կարգի համաձայն: Մասնավորապես, նամակները հրապարակվում են ըստ անհրաժեշտության»,- պատասխանել է Վլադիմիր Հակոբյանը:
աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/06/14/Samvel-babayan/2049573