Մրգաստան գյուղում իր ննջասենյակում այրված տղամարդը մենակ էր ապրում

 

Մենակ էր ապրում, 87 տարեկան էր, լուցկին վառել էր, մոռացել էր անջատել, շնչահեղձ է եղել, գիտակցությունը կորցրել. Tert.am-ի հետ զրույցում Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում իր տանն այրված Վազգեն Մկրտչյանի մասին պատմեց գյուղապետ Ռաֆիկ Խաչատրյանը։

«Ոտք ու ձեռք ունեցող մարդ էր, ինքն ուզում էր մենակ ապրել։ Մի զավակ ունի…Երևի ծխախոտ է ցանկացել վառել, մոռացել է անջատել։ Գիշերն է եղել՝ ժամը 3-4-ի կողմերը, հարևաններն են նկատել, որ տունն այրվում է»,- ասաց Մրգաստանի գյուղապետը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից տեղեկացել էինք, որ ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում այրվում է տուն։ Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է Մրգաստան գյուղի 3-րդ փողոցի թիվ 30 տանը: Այրվել էին երկրորդ հարկի ննջասենյակի մահճակալը և հեռուստացույցն ամբողջությամբ, պատուհանը, հատակը և բազմոցը՝ մասամբ: Հրշեջ-փրկարարները ննջասենյակում հայտնաբերել էին 1929 թ. ծնված Վ. Մ.-ի այրված դին:

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/06/13/Mrgastan/2048404