Ադրբեջանական սպորտի խայտառակությունը. զանգվածային 8-ամյա որակազրկում

Ադրբեջանի սպորտը հերթական անգամ խայտառակվել է: Ադրբեջանի ծանր ատլետիկայի հավաքականի 6 անդամներ անցյալ տարի նոյեմբերին ԱՄՆ-ում անցկացված աշխարհի առաջնության արդյունքներով 8 տարի ժամկետով որակազրկվել են խթանիչներ օգտագործելու համար:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»-ը, հայտնում է Meydan TV հեռուստաալիքի կայքը:

Որակազրկվածների թվում են նաեւ արտասահմանից հրավիրված մարզիկներ Վալենտին Խրիստովը եւ Բոյանկա Կոստովան, ինչը նշանակում է, որ նրանք չեն կարող մասնակցել Ռիո-2016 Օլիմպիական խաղերին, որոնց մեդալներ նվաճելու հետ մեծ հուսեր էր կապում Ադրբեջանը:

Ադրբեջանցի ծանրամարտիկներն արդեն առաջին անգամը չեն ենթարկվում զանգվածային որակազրկման: Հաշվի առնելով ծանրամարտի ազգային հավաքականի 6 անդամների խայտառակ որակազրկումը, Ադրբեջանի ծանր ատլետիկայի հավաքականին կարող է թույլ չտան մասնակցել Ռիոյի Օլիմպիական խաղերին, մինչդեռ 4 արտոնագիր էր նվաճելԱդրբեջանը:

2016 թվականի մայիսին Ուկրաինայի Լվով քաղաքում մայիսի 12-15-ին կայացած Եվրոպայի կուն ֆուի առաջնության ժամանակ դրսեւորած ագրեսիվ գործողության համար Ադրբեջանի կուն ֆուի ֆեդերացիայի հավաքականի թիմը որակազրկվել եւ հեռացվել է մասնակցությունից: Ադրբեջանցիները ներխուժել են ռինգ եւ փորձել հաշվեհարդար տեսնել մենամարտը հաղթող արցախցի մարզիկի հետ:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ բարձրակարգ սեփական մարզիկներ չունենալու պատճառով Ադրբեջանը Ռիոյի Օլիմպիադային կմասնակցի մի թիմով, որում 70 տոկոսից ավելին արտասահմանյան երկրներից հրավիրված մարզիկներ են:

Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարարությունն արդեն հայտնել է 45 մարզիկների անունները, որոնք պետք է Ադրբեջանը ներկայացնեն Ռիոյում Օլիմպիական խաղերում:

«Ներկա պահին Ադրբեջանի հավաքականի մարզիկների70 տոկոսից ավելին արտասահմանցիներ են, որոնք ներգրավվել են Ռուսաստանից, Կուբայից, Ուկրաինայից, Եթովպիայից, Բուլղարիայից, Սլովենիայից, Իրանից, Մոլդովայից, Վրաստանից եւ Բելոռուսից:

Հասկանալի է, որ արտասահմանցի մարզիկների ներգրավումն արվել է հանուն օլիմպիական մեդալներ նվաճելու, հանուն այն բանի, որպեսզի Օլիմպիադայում հնչի Ադրբեջանի օրհներգը եւ երեւա նրա դրոշը: Սակայն, 70 տոկոս արտասահմանցի մարզիկներով Օլիմպիադային ներկայանալն արդեն գերավելորդություն է», — այդ առնչությամբ դժգոհություն է հայտնել haqqin.az կայքը:

 

 

Աղբյուրը` http://orer.am/?p=208220&l=am