Օռլանդոյի գիշերային ակումբի հրաձգությունը ԱՄՆ պատմության մեջ զոհերի ու վիրավորների թվով ամենախոշոր դեպքն է
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում այսօր տեղի ունեցած հրաձգությունը, որի հետևանքով 50 մարդ է զոհվել, երկրի պատմության ամենազանգվածային սպանությունն է` ըստ Mother Jones ամսագրի կազմած միջադեպերի համապարփակ տվյալների բազայի:
Ինչպես մեջբերում է Washington Post-ը` Օռլանդոյի գիշերային ակումբում կատարվածը, որը տեղի իշխանությունները ներքին ահաբեկչություն են որակել, ավելի մեծ թվով զոհերի է հանգեցրել, քան 2007-ին Վիրջինիա Տեխնոլոգիական համալսարանի կոտորածը, որում 33 մարդ էր սպանվել, կամ 2012-ի Նյութոնի դպրոցում տեղի ունեցած հրաձգությունը:
Վիրավորների թվով (53) Օռլանդոյի հրաձգությունը ևս գերազանցել է այլ միջադեպերին, բացառությամբ 2012-ին «Ավրորա» թատրոնի հրաձգությանը, որի հետևանքով 58 մարդ էր վիրավորվել:
Հրաձգությունն իրականացրած տղամարդու դրդապատճառները հայտնի չեն: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, նա ևս սպանվել է:
Աղբյուրը` tert.am