Կրեմլում չեն բացառում Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումը
Կրեմլում չեն բացառում Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Մենք չենք բացառում, որ նման հանդիպումներ կկայանան: Մենք կտեղեկացնենք, երբ դա վերջնականապես հասատատվի»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Սանկտ Պետերբուրգում կարող է կայանալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը, և արդյոք դա նշանակում է, որ կողմերն ընդհանուր հայտարարի են եկել:
Աղբյուրը՝ http://armlur.am/540441/