Արտակարգ դեպք Տավուշում. «Բենտոնիտի» պատվարը փլուզվել է…
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 00.42-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի «Բետոնիտ» գործարանի մոտակայքում ինժեներական աշխատանքներ կատարելիս պատը փլուզվել է, քաղաքացին ընկել է Աղստեւ գետը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ժամը 00.05-ի սահմաններում «Իջեւանի բետոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ի մոտակայքում գտնվող «Քարավարտ» ՍՊԸ ՀԷԿ-ի ջրի կարգավորիչ շերտափեղկերի կողային (50սմ x մոտ 50մ) եւ դիմային (1մ x մոտ 8մ) պատվարները, ինչի հետեւանքով «Քարավարտ» ՍՊԸ-ի աշխատակից 47-ամյա Վ. Գ.-ն աշխատանքներ կատարելիս ընկել է Աղստեւ գետը:
Մինչ ժամը 02.43-ը փրկարարներն Աղստեւ գետի երկայնքով (դեպի Ազատամուտ գյուղ) մոտ 600 մետր իրականացրել են որոնողական աշխատանքներ, որը մթության պատճառով դադարեցվել է:
Ժամը 07.33-ի դրությամբ վերսկսվել են որոնողական աշխատանքները, որին մասնակցում է Դիտավան գյուղի 20 բնակիչ: