Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հարցով ՀԾԿ հանձնաժողովը նիստ կգումարի մինչև հունիսի վերջ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հերքում է մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկն ավարտված է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը նշեց, որ նման բան չկա:

«Ես չգիտեմ, թե այդ թերթի տեղեկատվության աղբյուրը որն է, բայց ես վստահաբար կարող եմ ասել, որ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հաշվարկն ավարտված չէ: Այն գտնվում է վերջնական փուլում, և դեռ ճշգրտումներ են կատարվում»,-ասաց Մարիամ Ստեփանյանը:

«Արմենպրես»-ի այն հարցին, թե հանրության համար երբ պարզ կլինի, թե որքանով է էլեկտրաէներգիայի սակագինը նվազելու, Մարիամ Ստեփանյանը նշել է, որ մինչև ամսա վերջ տեղի կունենա հանձնաժողովի նիստը, այդ ժամանակ էլ պարզ կլինի էլեկտրաէներգիայի վերանայված սակագինը:

 

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/06/10/mariamstepanian/2045889