Հայաստանում առաջիկա օրերին կշարունակվեն կարճատև անձրևները
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հունիսի 9-ին ժամանակ առ ժամանակ, հունիսի 11-ին հյուսիսային շրջաններում, հունիսի 10-ին, 12-13-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան է՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 10-13-ը կբարձրանա 4-5 աստիճանով: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Երևանում հունիսի 9-ին ժամանակ առ ժամանակ, հունիսի 10-ին, 12-13-ը՝ երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ: Հունիսի 11-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:
Աղբյուրը` http://orer.am/?p=207057&l=am