Մանվել Գրիգորյանի վարորդի հայրը ինքնասպանություն է գործել, ոչ թե սպանել են. վստահեցնում են հարազատները
Էջմիածնում մահացած 59-ամյա Վահան Գրիգորյանի հարազատները համոզված են, որ նա ինքնասպանություն է գործել, ոչ թե նրան սպանել են: Վահան Գրիգորյանը «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Մանվել Գրիգորյանի վարորդ Արտակ Գրիգորյանի հայրն էր։
«Տղան էր նրան հայտնաբերել Էջմիածնի հարակից դաշտամիջյան հատվածում: Ուրիշ կասկածներ, ոնց որ թե չէին եղել»,- այս մասին Tert.am-ին հայտնեցին ԵԿՄ լրատվական բաժնից։
Հիշեցնենք, որ Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Վահան Գրիգորյանը հրազենային վնասվածք է ստացել Էջմիածին քաղաքի «Մատուռ» կոչվող տարածքի հարակից դաշտում: Իսկ ըստ Արտակ Գրիգորյանի հայտարարության՝ ինքը նշված վայրում, հոր կողքին, հայտնաբերել է նրան պատկանող «Մակարով» ատրճանակը` լիցքավորված 6 փամփուշտով: «Հրապարակը» տեղեկացրել էր , որ կան վարկածներ, որ Վահան Գրիգորյանին զանգել են ու սպառնացել, որ կսպանեն:
Գեներալը մասնակցել է իր աշխատակցի քաղաքացիական հոգեհանգստին ու հուղարկավորությանը, դիմել է իրավապահներին, որպեսզի այս գործը «հնարավորության սահմաններում 100 տոկոսանոց բացահայտվի»:
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/06/08/vahan-grigoryan/2043771