Բիշքեկում սկսվել է ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը

Ղրղզստանի կառավարության՝ Բիշքեկի մերձակա «Ալա Արչա» պետական նստավայրում հունիսի 7-ին սկսվել Է ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որի ընթացքում պլանավորվում Է քննարկել քսանից ավելի փաստաթղթերի նախագծեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Նիստի աշխատանքին մասնակցում են ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարները, այդ թվում՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովը, ինչպես նաեւ Մոլդովայի, Բելառուսի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի վարչապետները: Հայաստանը ներկայացնում Է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

Կառավարությունների ղեկավարները հանդիպումներ կանցկացնեն նեղ եւ ընդլայնված կազմերով: Քննարկվելու են տարբեր բնագավառներում Համագործակցության երկրների գործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: Դրանց մեծ մասը նվիրված Է համագործակցությանը տնտեսական ոլորտում:

Սպասվում Է, որ կքննարկվեն ազատ առեւտրի գոտու գործառման արդյունավետության բարձրացման, ինովացիոն համագործակցության խորացման, ԷլեկտրաԷներգետիկայի եւ այլ ոլորտներում գործակցության զարգացման հարցերը:

 

Աղբյուրը` http://orer.am/?p=206685&l=am