Երեւանում կին վարորդը վրաերթի է ենթարկել ճանշինի աշխատակցին

Երեւանի Մյասնիկյան պողոտայում այսօր՝ հունիսի 4-ին, տեղի է ունեցել վրաերթ. 58-ամյա կին վարորդն իր վարած Toyota մակնիշի մեքենայով վրաերթի է ենթարկել ճանապարհին վերանորոգման աշխատանքներ կատարող ՃՇՇ աշխատակցին: 65-ամյա Լավրենտ Հ.-ն «Շտապօգնության» մեքենայով տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Հիվանդանոցից NEWS.am-ին տեղեկացրին, որ այս պահին տղամարդը հետազոտությունների է ենթարկվում, նրա վիճակը բավարար է:

Լուրեր Հայաստանից — NEWS.am