Մելս Չիլինգարյանին տեղափոխել են հոսպիտալ.

hraparak.am-ը գրում է, որ մայիսի 30-ին ձերբակալված ՊՆ զինվորական գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանի ձերբակալության 72 ժամը երեկ լրացել է, եւ նրա նկատմամբ կալանքի սանկցիա է կիրառվել։ Սակայն երեկ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, եւ տեղափոխել են Երեւանի կայազորային հիվանդանոց։ Նրա մոտ սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել։

Աղբյուրը`http://armlur.am/537730/