Սպասվում է անձրև և ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակի տեսություն

Հանրապետության տարածքում հունիսի 4-8-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 4-7-ը էապես չի փոխվի, 8-ին կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում
Հունիսի 4-8-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի և ամպրոպի հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Երևանի հունիսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 35.60C (2000 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 7.70C (1994 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 20.50C
ՀՀ գետերի, լճերի և ջրամբարների վիճակը․տվյալներ Սևանա լճի վերաբերյալ
Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:

 

Աղբյուրը` orer.am