Ավազակային հարձակման մեղադրանքով 9 տարի հետախուզվող անձը ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 2-ին, ժամը 10.40-ին, բաժին է ներկայացել 1980 թ. ծնված Սամվել Ա.-ն, ով 2007 թ. նոյեմբերի 2-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ավազակային հարձակման մեղադրանքով:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։