Ուզում են մեր հողերը չորանան ու չկարողանանք ապրել. գողթեցիները փակել են Երևան-Գողթ ճանապարհը
Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչներն այսօր՝ հունիսի 3-ին, փակել են Երևան-Գողթ ճանապարհը` պահանջելով չեղարկել Գեղարդալճի ինքնահոսի ոռոգման ծրագիրը: NEWS.am-ի հետ զրույցում գառնիի բնակիչներից Արուսյակ Այվազյանը, որը նույնպես բողոքող գյուղացիների հետ փակել է ճանապարհը, նշեց՝ գյուղացիները մտավախություն ունեն, որ եթե Գեղարդալճից ջուրը հանվի, Գողթի հողատարածքներն ու հարակից տարածքները կչորանան:
«Էս ջուրը Գեղարդալճից տանելու են մի շարք օլիգարխների տարածքները ոռոգելու, որ գյուղացին էլ առանց ջրի մնան, տարածքներն ամայանան, չորանան ու չկարողանանք ապրել: Պահանջում ենք, որպեսզի Գեղարդալճի աշխատանքները դադարեցվեն, ծրագիրն էլ չեղյալ հայտարարվի»,-ասաց նա՝ նշելով, որ գյուղացիները չեն պատրաստվում բացել ճանապարհը, մինչեւ իրենց պահանջը չկատարվի:
Նրա խոսքով, Գեղարդալճի տարողությունն ընդամենը 2.4 միլիոն խորանարդ մետր է եւ եթե այնտեղից այլ գյուղեր ջուր տեղափոխեն, գյուղացիների հողատարածքների ոռոգման համար ջուր չի մնա:
Լուրեր Հայաստանից — NEWS.am