Գալուստ Սահակյանը շնորհավորել է Հենրիկ Հովհաննիսյանի ծննդյան օրվա առթիվ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, գիտության վաստակավոր գործիչ Հենրիկ Հովհաննիսյանի ծննդյան օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում նշվում է.
«Հարգելի պարոն Հովհաննիսյան,
շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյակի առթիվ:
Ձեր բազմամյա գործունեության ընթացքում մեծ հեղինակություն եք վաստակել թե որպես տաղանդավոր արվեստաբան եւ թատերագետ, թե որպես մտավորական: Դուք ոչ միայն մեծ ներդրում ունեք գիտության բնագավառում, այլեւ Ձեր աշխատությունների, հանրագիտարանային հոդվածների, հաղորդումների, այդ թվում` արվեստին, մշակույթին, լեզվին վերաբերող հանրամատչելի զրույցների միջոցով յուրատեսակ լուսավորչական առաքելություն եք իրականացնում հանրության մեջ:
Եւս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ` մաղթում եմ Ձեզ առողջություն, անսպառ եռանդ եւ ամենայն բարիք»:
Աղբյուրը` http://orer.am/?p=205732&l=am