Ոստիկանությունը ձերբակալ է 26-ամյա երիտասարդի, ով Երևանում սուրճի ավտոմատ սարքերի դրամարկղեր է գողացել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները նկատել են մի երիտասարդի, ով երկաթյա ձողով փորձում էր բացել Տիգրան Մեծի պողոտայի թիվ 59 շենքի մոտ գտնվող սուրճի ավտոմատ սարքը:

 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և նշում, որ գողության փորձ կատարողը, ով բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին, 1990 թ. ծնված Արման Ս.-ն էր:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է նաև, որ Արման Ս.-ն Երևանի Իսահակյան փողոցի թիվ 30 և Տերյան փողոցի թիվ 62 հասցեներին կից սուրճի ավտոմատ սարքերից գողացել է դրամարկղերը:
Արման Ս.-ն ձերբակալված է:

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/06/03/coffee/2039376