Ֆրանսիան ու Ռուսաստանը քննարկել են ԼՂ-ի հարցը
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոյի հետ, որի ժամանակ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը:
Այդ մասին նշված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում: Դրանում նշված է, որ կողմերը քննարկել են Ուկրաինայի վերաբերյալ մինսկյան պայմանավորվածությունների իրագործումը, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:
Քննարկվել են նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակն ու ռուս-ֆրանսիական երկկողմ շփումների առանձին ասպեկտները:
Աղբյուրը` http://orer.am/?p=205305&l=am