Ժամկետային զինծառայող Վահե Եղոյանը, նախնական տվյալներով, հակառակորդի գնդակից է զոհվել

Ժամկետային զինծառայող Վահե Եղոյանը, ըստ նախնական տվյալների, մահացել է հակառակորդի կողմից արձակած գնդակից:

Քննչական կոմիտեիցNEWS.am-ին հայտնեցին, որ քրեական գործ է հարուցվել հակառակորդի կողմից զինծառայողի սպանության դեպքի կապակցությամբ, նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 25-ին՝ ժամը 18:20-ի սահմանում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահե Արգամի Եղոյանը: Նա զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Վահե Եղոյանը երկու եղբայր ուներ, որոնցից մեկը՝ իր երկվորյակ եղբայրն է: Ավագ եղբայրը նույնպես ծառայել է Մատաղիսում, իսկ երկվորյակ եղբայրը ներկայումս սովորում է Ագրարային համալսարանում: