Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում ՀՀ դեսպանին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը մայիսի 30-ին Բիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքի գրասենյակում ընդունել է Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Սամվել Մկրտչյանին: Այս մասին տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանից:
Վեհափառ Հայրապետն ու դեսպանը խորհրդակցությունների ընթացքում քննարկել են Հայաստան-Սփյուռք համագործակցությանը, Ղարաբաղի ներկայիս կացությանը և Լիբանանի ու Հայաստանի տնտեսական գործակցությանն առնչվող խնդիրներ ու աշխատանքներ։
Դեսպան Մկրտչյանն այցելել է հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող հուշարձան եւ ծանոթացել Սուրբ Աստվածածին վանքի բաժանմունքներին։

 

 

nyut.am