Կյանքից հեռացել է Մհեր Դավոյանը

Մարդ, անհատականություն, որի հետ շփվելը մի ամբողջ նոր «կյանքի» սկիզբ արժեր: Հայի տեսակ, որը դժվար է բառերով նկարագրել: Շիտակ խոսք սիրող, քծնանքը ատող, հայրենիքը պաշտող և այս ամենի հավասար չափաբաժինների միացությունն էր իր մեջ ամփոփում Մհերը: Այս պահին դժվար է նրան բնութագրող համարժեք բառեր գտնելը …
Պարզապես՝ ափսոս, շատ ափսոս. սիրելի՛ Մհեր, հայի քո տեսակը դեռ շատ ասելիք ուներ, բայց… Ավաղ … Ափսոս …

Orer.am լրատավականը ցավակցում է Մհեր Դավոյանի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներն:

Մի հատված Մհեր Դավոյանի «Աղոթք»ստեղծագործությունից, որը նվիրված է Հայաստանի անկախության 24-ամյակին.

«Սուտը վախի արդյունք է: Դու իրավունք չունես ստորանալու: Վախենալու իրավունք չունես: Քո վախը, քո ստորանալը բոլորիս վրա անդրադառնում է հազարապատիկ: Հողը մեր ոտքերի տակից տանում է:

Մի՛ ստիր նաև՝ իբր հանուն շահի: Շահ չկա դրա մեջ: Ստով ձեռք բերածը նույն գողությունն է: Անարդար բան է: Քո անարդարությունը մեր կործանումն է: Մանր խաբեբայի մտածողությամբ տուն չի կառուցվի, կյանք չի կառուցվի….»:

 

 

Աղբյուրը` http://orer.am/?p=204719&l=am