Ադրբեջանը ԼՂ հարցով անհապաղ բանակցություններ սկսելու ակնկալիքներ ունի. Ալիև

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով լուրջ, կառուցողական բանակցություններ սկսելու ակնկալիքներ ունի: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Հանրապետության օրվան նվիրված տոնական ընդունելության ժամանակ: «Մենք ակնկալում ենք, որ մոտ ժամանակներս կսկսվեն լուրջ, ինչպես ասում են միջնորդները, կառուցողական, այսինքն՝ բովանդակային բանակցությունները»,-հայտարարել է Ալիևը: Ալիևն անդրադարձել է նաև Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ կայացած հանդիպմանը: «Կարծում եմ, որ Վիեննայի հանդիպումը հաջող էր»,-ասել է Ալիևը: Ընդ որում, նա ընդգծել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը «բանակցությունների թեմա չի համարվում»:

Աղբյուրը ՝ http://armlur.am/534649