ԴԱԺԱՆ ԱՎՏՈՎԹԱՐ. տուժածներ, նրանց թվում երեխաներ… վիրավորների վիճակը ծանր է

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 28-ին՝ ժամը 01.20-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արգավանդ-Տանձուտ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Volkswagen Touareg» մակնիշի 49 AO 049 համարանիշի (վարորդ՝ 30-ամյա Ս. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը եւ ուղեւորներ՝ 1-ամյա Հ. Ա.-ն եւ 26-ամյա Մ. Բ.-ն հոսպիտալացվել են Արմավիր քաղաքի ԲԿ:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել եւ շտապօգնության մեքենային մոտեցրել 24-ամյա Ս. Հ.-ին, 2-ամյա Գ. եւ 11-ամյա Ջ. Ա.-երին, որոնք հոսպիտալացվել են Արմավիր քաղաքի ԲԿ: Հ. եւ Գ. Ա.-երը այնուհետեւ տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները Հ. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Գ. Ա.-ինը ՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
Աղբյուրը` REPLIK.am