Շրջանավարտների համար այսօր կհնչի «Վերջին զանգը»
Հանրապետության 1400 դպրոցներում շուրջ 25 հազար 12-րդ եւ 30 հազար 9-րդ դասարանցիների համար այսօր՝ մայիսի 27-ին, կհնչի «Վերջին զանգը»: Համայնքներ կան, որտեղ կա ընդամենը 1-2 շրջանավարտ եւ նրանց համար եւս կհնչի վերջին զանգ:
Մայիսի 27-ին դպրոցի ավարտական դասարանների աշակերտների համար կազմակերպվում է վերջին դաս, վերջին զանգի միջոցառում եւ տոնական համերգներ: Այս տարի, ինչպես երեկ կայացած ասուլիսում նշել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, վերջին զանգը կսկսվի լռության րոպեով՝ ի հիշատակ ապրիլյան պատերազմում ընկած հերսների։
Իսկ առաջիկայում սկսվելու են միասնական քննությունները։
Նշենք, որ վերջին զանգը խորհրդային ժամանակներից եկող ավանդույթ է, դպրացականների ամենասիրելի եւ ամենասպասված տոնը: Այդ օրը նշում են տարբեր երկրներում, օրվա խորհրդի հետ կապված` բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպում:
Լուրեր Հայաստանից — NEWS.am