Turkish Airlines-ի ինքնաթիռը վայրէջք է կատարել Բելգրադում՝ պայթյունի սպառնալիքի պատճառով

Turkish Airlines ավիաընկերության՝ Ստամբուլից Լոնդոն չվերթ իրականացնող ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Բելգրադում: Այդ մասին РИА Новости-ին հայտնել են «Նիկոլա Տեսլա» օդանավակայանի մամուլի ծառայությունից:

 

Սերբական ԶԼՄ-ները հայտնել են, որ խոսքն ինքնաթիռում պայթուցիկ սարքի առկայության վերաբերյալ ստուգումների մասին է:

 

«Turkish Airlines ավիաընկերության՝ Ստամբուլից Լոնդոն չվերթ կատարող ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Բելգրադում: Հետագա տեղեկատվության համար խնդրում ենք դիմել Turkish Airlines ավիաընկերությանը»,- հայտնել են Բելգրադի օդանավակայանի մամուլի ծառայությունից։

 

Tanjug գործակալության տվյալներով՝ TK1979 չվերթն իրականացնող Boeing 777/300ER ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բելգրադում այն բանից հետո, երբ ինքնաթիռում թռիչքի ժամանակ հայտնաբերվել է անհայտ մեկին պատկանող բջջային հեռախոս:

 

Հաղորդվում է, որ 300 ուղևորները և անձնակազմի 15 անդամները տարհանվել են ինքնաթիռից, բայց «պայթուցիկի հետքեր» ինքնաթիռում չեն հայտնաբերվել, ինչից հետո չվերթը շարունակվել է:

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/05/26/turkish/2032296