Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

Մայիսի 26-30-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Ինչպես հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, քամին կլինի հարավ-արևմտյան 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 26-28-ը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում մայիսի 26-30-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

 

Աղբյուրը` orer.am