«Հրապարակ». Կոտայքի մարզում հղի ձիեր են գողացել, տարել, որոշ հեռավորության վրա մորթել. միսը Գումի շուկայում վաճառվել է
«Օրեր առաջ Կոտայքի մարզի Սևաբերդ և Հատիս համայնքներում ձիեր Էին գողացել։ Անհանգստացած գյուղացիները մի քանի օր քուն ու դադար չունեին, վախենում Էին մյուս անասուններին ազատ արձակել։
«Բարբարոսություն, ուղղակի բարբարոսներ են եղել, որ ձիերին գողացել են, տարել, որոշ հեռավորության վրա մորթել, միսը տարել են։ Էդ ձիերը մի քանի օրից քուռակ կծնեին, մորթել են անխնա»,– սրտնեղած պատմում Էին գյուղացիները։ Սևաբերդ համայնքի ղեկավար Հակոբ Բաբայանն Էլ ասաց. «Մենք պարզել ենք, որ ձիու միսը Գումի շուկայում վաճառվել է։ Տավարի մսի տակ վաճառել են ձիու միսը 2 հազար 200 դրամով, ես Էլ այդ մսից գնել եմ, բերել եմ, ձիու գլուխն Էլ կա, ուղարկել ենք փորձաքննության։ Երբ որ դեպքը եղավ, մենք անասնաբույժին տեղյակ պահեցինք, որ ձիեր են գողացել համայնքից, և խնդրել ենք հետևել, թե որ շուկայում այդ միսը կվաճառվի։ Էդպես իմացանք։ Այս գործը պետք Է բացվի, խեղճ մարդկանցից տարել են ու վնաս պատճառել»։
Զրուցեցինք նաև Հատիս համայնքի ղեկավար Սամվել Գարսևանյանի հետ, որն ասաց, որ 2 ձի Էլ Հատիս համայնքից են գողացել. «Տարել են գյուղից մի 500 մետր հեռու, մորթել են, ոտքերն ու գլուխները թողել, միսը տարել»։ Սննդի տեսչությունը սովորաբար արդարանում Է, թե ահազանգ չունենք՝ չենք կարող ստուգումներ անել կամ տարբեր վաճառակետերում վաճառվող ապրանքի որակն ստուգել։ Հուսանք՝ գյուղացիների այս ահազանգը որպես պաշտոնական կընդունվի, և տեսչությունը կզբաղվի այս հարցով»,–գրում է թերթը։
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/05/25/hraparak2/2030461