Դիմորդների թիվն անցած տարվա համեմատ 400-ով պակասել է. ԳԹԿ տնօրեն

Այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը խոսեց 2016-ի պետական ավարտական և միասնական քննությունների մասին:

«Այս տարի, հանրապետությունում, առաջին փուլի համար  ունենք 11375 դիմորդ: Այս թիվը վերաբերում է միայն այն բուհերի դիմորդներին, ովքեր կենտրոնացված կարգով քննություն են հանձնում: Դա չի վերաբերում Կոնսերվատորիայի, Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի, Կինոյի և թատրոնի ինստիտուտի, Գեղարվեստի ակադեմիայի, Ճարտարաշինարարության ազգային ակադեմիայի, Մանկավարժական համալսարանի արվեստների գծով որոշ մասնագիտությունների դիմորդներին, ովքեր հանձնում են մասնագիտական քննություններ, դրանք կենտրոնացված ներբուհական քննություններ են,-ասաց Գագիկ Մելիքյանը և հավելեց,-«Եթե նրանց էլ գումարենք, անշուշտ, թիվն ավելի բարձր կլինի: Անցած տարվա համեմատ, դիմորդների թիվը մոտ 400-ով պակասել է, բայց, չնայած դիմորդների պակասին, Սյունիքի մարզից, Տավուշից և Ղարաբաղից դիմորդների թիվն ավելացել է»:

 

Աղբյուրը` http://operativ.am/?p=173892&l=am