Բուլղարիայի տարածքում երկրաշարժ է գրանցվել
Բուլղարիայի տարածքում 4.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Ըստ svopi.ru-ի, առաջին ցնցումը գրանցվել է առավոտյան ժամը 11:00-ին, Սանդանսկի քաղաքից 6 կմ հեռավորությամբ: Երկրորդ ցնցումը տեղի է ունեցել մայրաքաղաք Սոֆիայի արվարձաններից մեկում, 20 րոպե անց: Նախնական տեղեկություններով, ստորգետնյա ցնցումների հետեւանքով Սանդանսկիում մի քանի խարխուլ շինություն է փլուզվել:
Բարեբախտաբար, Սանդանսկիում ոչ ոք չի տուժել: Սոֆիայում տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չկան:
Լուրեր Հայաստանից — NEWS.am