Սպիտակ տանը մեկնաբանել են Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ ԱՄՆ փոխնախագահի հեռախոսազրույցները
Սպիտակ տանը մեկնաբանել են երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հեռախոսազրույցները: «Փոխնախագահը ողջունել է Վիեննայում մայիսի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումների ընթացքում ձեռք բերված համաձայնագրերը, և առաջնորդները համաձայնության են հասել, որ կարևոր է իրականացնել ԵԱՀԿ գործող առաքելությունն ընդլայնելու խոստումն ու ավարտին հասցնել ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմը»,-«ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է Սպիտակ տան հաղորդագրությունը: «Փոխնախագահը կոչ է արել հարգել հրադադարի ռեժիմն ու ընդգծել հունիսին հակամարտության համպարփակ կարգավորման հարցով կայանալիք բանակացությունների կարևորությունը»,-հավելել են Սպիտակ տանը:
Աղբյուրը՝ http://armlur.am/531856/