Տավուշում հակառակորդն անկանոն կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ. ՊՆ
Մայիսի 20-ի լույս 21-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել և հանգիստ է եղել, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ անկանոն կրակահերթեր:
ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները:
Աղբյուրը` tert.am