Գառնեցիները կրկին փակել են ճանապարհը. սպասվում է Հովիկ Աբրահամյանի այցը

Գառնեցիները կրկին փակել են ճանապարհը. սպասվում է Հովիկ Աբրահամյանի այցը
Գառնեցիներն ու գողթեցիներն այսօր առավոտվանից կրկին փակել են Երեւան-Գառնի ճանապարհը: Նրանք պահանջում են դադարեցնել Ազատ գետի կիրճում կատարվող շինարարական աշխատանքները: Կառավարության որոշմամբ՝ Ազատ գետի ջուրը պետք է վերցվի խողովակի մեջ եւ ուղղվի Արարատի Քաղցրաշեն եւ Նարեկ գյուղերը:

Այսօր նախատեսվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը Գառնի:

Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ նախագծված «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» անվանմամբ ծրագրի նպատակը Գառնի համայնքի տարածքում, Ազատ գետից մոտ 28 կիլոմետր երկարության խողովակաշարով ջուրը Քաղցրաշենի պոմպակայանի ավազան տեղափոխելն է, որպեսզի ապահովվի Արարատի մարզի 12 համայնքների հողատարածքների ոռոգումը: Խնդիրն այն է, որ այդ գյուղերում հողատարածքներ ունի նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ պնդումներ կան, որ այս ծրագիրը նրա եւ այլ չինովնիկների բիզնեսները զարգացնելուն է ուղղված: Բնապահպաններն ու Գառնիի բնակիչները կարծում են, որ նախագծի իրականացման դեպքում կջրազրկվի Ազատ գետը եւ բնապահպանական աղետի կհանգեցնի Գառնի գյուղն ու հարակից տարածքները:

 

Աղբյուրը` armtimes .com