Արթուր Աբրահամը չեմպիոն է

Արթուր Աբրահամը հերթական անգամ պաշտպանեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Փետրվարի 21-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի O2 World մարզապալատում կայացած մենամարտում հայ բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոմամբ հաղթեց աշխարհի չեմպիոնի հավակնորդ, բրիտանացի Փոլ Սմիթին, ում հետ անցկացնում էր ռեւանշ մենամարտ: