ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է սկսել Պաշտպանության նախարարությունում. «Հրապարակ»

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է սկսել Պաշտպանության նախարարությունում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այս օրերին ուսումնասիրություն է սկսել ՀՀ պաշտպանության նախարարությունում։ Այս մասին հայտնում Է կառավարությանը մոտ մեր աղբյուրը։ Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է լինելու պետական գնումների համակարգը, մասնավորապես` բանակի համար սննդի, հագուստի, անկողնային պարագաների և տնտեսական ապրանքների ձեռքբերման գործընթացը։

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը հաստատեց մեր տեղեկությունը, սակայն ուսումնասիրության ընթացքի վերաբերյալ այլ մանրամասներ չհաղորդեց։ Նշենք, որ մեկ անգամ չէ, որ խոսվել է այս ոլորտի ռիսկայնության և չարաշահումների մասին։ Սակայն, նկատի ունենալով, որ ՊՆ-ն տեղեկատվական առումով փակ ոլորտ է, բացահայտումներն այդպես էլ ջրի երես դուրս չեն գալիս։ Այս ուսումնասիրության ճակատագիրը հետաքրքիր է, հատկապես ՀՀ վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին ելույթի ֆոնին:

 

Աղբյուրը`http://armtimes.com/hy/read/85720