Մայիսի 17-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը նախորդ օրերի համեմատ հանգիստ է եղել. ՀՀ ՊՆ

Մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը նախորդ օրերի համեմատությամբ հանգիստ է եղել: Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից և նշում, որ
ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները:
ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` անցած գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ևս իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել:
Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտվել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: Միայն հյուիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ ականանետ  (3 արկ) և ձեռքի հակատանկային նռնականետ  (2 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածութունը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

 

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/05/18/mod/2023332