Ժիրայր Դադասյան. Սահմանադրական բարեփոխումին «այո»-ն եւ «ոչ»-ը հեռուստաեթերում համաչափ են քարոզվել
Սահմանադրական բարեփոխումին «այո»-ն եւ «ոչ»-ը հեռուստաեթերում քարոզվել են քիչ թե շատ համաչափ: Այս մասին մայիսի 17-ին ԱԺ-ում ասել է Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Ժիրայր Դադասյանը՝ ներկայացնելով կառույցի 2015-ի զեկույցը ու պատասխանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին: Վերջինը հայատնել էր, որ 17 հեռուստաալիքների եթերի 10-12 օր տեւած մշտադիտարկման արդյունքներով, «այո»-ն «ոչ»-ին գերազանցել է 10-12 ժամով:
Այդուհանդերձ, առարկել է Դադասյանը, Հանձնաժողովի մոնիտորինգը ցույց է տվել, որ հավասարություն կա՛ր: «Գուցե նույնիսկ հակառակը՝ առանձին պահերի «ոչ»-ին ավելի շատ եթերային ժամանակ է հատկացվել վարկանիշային հաղորդումներում: Բայց ընդհանուր առմամբ համաչափությունը պահպանվել է»,- պնդել է Դադասյանը: