Պակիստանցին փորձել է ապօրինաբար հատել հայ-թուրքական սահմանը
Հայաստանի Հանրաապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են սահմանախախտի, որն ապրինաբար հատել է հայ- թուրքական սահմանը: Այս մասին NEWS.am–ին հայտնել են ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:
Ըստ հաղորդագրության, հանգստյան օրերին Արտաշատի սահմանապահ ջոկատի սահմանապահները Արաքս գետի ափին աշխատող տեղի բնակիչներից տեղեկություն են ստացել, որ անհայտ մեկը ոտքով շարժվում է սահմանագծից դեպի Հայաստանի տարածք:
Սահմանապահների խումբը անմիջապես արձագանքել է:
Սահմանապահների գործողություններին զուգահեռաբար դեպքի մասին տեղեկացվել են ՀՀ բոլոր ուժային կառույցները, ժողովրդական կամավորական դրուժինայի անդամներն ու տեղի բնակիչները:
Ժողովրդական կամավորական դրուժինայի կազմակերպված գործողությունների արդյունքում Արաքսավան բնակավայրի տարածքում անհայտ անձը ձերկաբալվել է ու փոխանցվել Ռուսաստանի սահմանապահներին:
Նախնական հարցաքննության ժամանակ ձերբակալվածը պարզաբանել է, որ Պակիստանի քաղաքացի է, 1998-ին ծնված ու մտադիր էր Հայաստանի տարածքով հասնել Եվրոպա:
Այդ նույն օրը ֆիլտրացիոն միջոցառումների անցկացումից հետո, սահմանախախտին սահմանված կարգով հանձնել են ՀՀ Կառավարությանն առընթեր ԱԱԾ աշխատակիցներին, որոնք ստուգում են ձերբակալվածի անձը ու պարզում այս իրավախախտման բոլոր հանգամանքները: