Փոխզիջումը միշտ հնարավոր է. Լավրովը՝ Ղարաբաղի խնդրի մասին
«Փոխզիջումը միշտ հնարավոր է։ Այս մասին Հայաստանի եի Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ հանդիպումից հետո ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե կարող են արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գալ։
«Եթե նման հնարավորություն չլիներ, Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան կդադարեին այդ հարցով զբաղվել։ Մենք նպատակաուղղված ենք շարժվել հակամարտության ամբողջական կարգավորման»,- ասել է Լավրովը, փոխանցում է «Կոմերսանտը»։
Թերթը հիշեցնում է, որ Ալիեւի եւ Սարգսյանի հանդիպումն առաջինն էր Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումից հետո եւ ուշադրություն հրավիրում, որ նախագահները նստած են եղել դեմ դիմաց, իսկ Լավրովը՝ Սերժ Սարգսյանի կողքին։
«Այսօր Վիեննայում երկար օր է եղել։ Հանդիպում է կայացել Լեռնային Ղարաբաղի հարցով։ Դա ամերիկյան կողմի նախաձեռնությունն էր»,- ասել է Լավրովը։
Աղբյուրը` http://orer.am/?p=201636&l=am